National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
 
Տիգրան Սուրիկի Թորոսյան
Ազգային ժողովի նախագահ
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
14.04.1956
Կուսակցություն
Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)
Խմբակցություն
Էլ. փոստ



Տիգրան Սուրիկի Թորոսյանը ծնվել է  1956 թ. ապրիլի 14-ին, Երեւանում:

1973-1978 թթ. սովորել է Երեւանի Պոլիտեխնիկական ինստիտուտի (Ճարտարագիտական համալսարան) Ռադիոէլեկտրոնիկայի ֆակուլտետում,  միաժամանակ` 1976-1978 թթ., Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետում: Ավարտելով, ստացել է էլեկտրոնային տեխնիկայի ինժեների եւ ֆրանսերենի տեխնիկական թարգմանչի մասնագիտություններ եւ 1978 թվականից աշխատանքի է անցել Երեւանի Մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում որպես ինժեներ, ապա` առաջատար ինժեներ: 1988-1995 թթ. աշխատել է որպես ենթաբաժնի պետ եւ առաջատար գիտաշխատող: 1990 թ. պաշտպանել է թեզ եւ ստացել տեխնիկական գիտությունների թեկնածուի աստիճան: Հեղինակ է 10 գյուտերի եւ ավելի քան 30 գիտական աշխատանքների:

1996-1998 թթ. եղել է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ, 1997-1998 թթ.` Հանրապետական կուսակցության պաշտոնաթերթ «Հանրապետական»-ի գլխավոր խմբագիր: Հեղինակ է ավելի քան երկու հարյուր վերլուծական հոդվածների, որոնք հրապարակվել են տարբեր պարբերականներում եւ ժողովածուներում:

1999 թ. մայիսի 30-ին համամասնական ընտրակարգով ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր «Միասնություն» դաշինքի ընտրացուցակով, որը ձեւավորել էին Հանրապետական կուսակցությունը եւ Ժողովրդական կուսակցությունը: 1999-2003 թթ. եղել է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, 2001-2003 թթ.` Ազգային ժողովի Սահմանադրական փոփոխությունների ժամանակավոր հանձնաժողովի նախագահ:

2003 թ. մայիսի 25-ին կրկին ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր Հանրապետական կուսակցության համամասնական ընտրացուցակով, իսկ 2003 թ. հունիսի 12-ին` Ազգային ժողովի փոխնախագահ: 2003 թվականից Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրացիայի հարցերի ժամանակավոր հանձնաժողովի նախագահն է, Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովում Հայաստանի պատվիրակության ղեկավարը:

2004 թ. ընտրվել է ԵԽԽՎ Եվրոպայի ժողովրդավարների խմբի փոխնախագահ, 2006 թ.` ԵԽԽՎ անդամ-պետությունների կողմից ստանձնած հանձնառությունների եւ պարտավորությունների կատարումը վերահսկող (մոնիտորինգի) հանձնաժողովի փոխնախագահ:

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության անդամ է:

1993 թվականից Հայաստանի Հանրապետական կուսակցության, կուսակցության խորհրդի անդամ է, 1998-2005 թթ.` ՀՀԿ խորհրդի փոխնախագահ, 2005 թվականից` ՀՀԿ փոխնախագահ:

2006 թ. հունիսի 1-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ:

Ամուսնացած է, ունի դուստր: 

 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ, խմբեր  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS