Տպել
Լիլիթ Կամոյի Մակունց
Հերթական համար
Ծննդյան թիվ
07.11.1983
Կուսակցություն
«Քաղաքացիական պայմանագիր»
Խմբակցություն
Անդամակցություն
Էլ. փոստ

Ծնվել է 1983թ. նոյեմբերի 7-ին Երեւանում:

2003թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետը, 2005թ.՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրան:

Բանասիրական գիտությունների թեկնածու: Մասնակցել է Թաֆտս համալսարանի Ֆլետչերի ամառային դպրոցի դասընթացին (2015թ., ԱՄՆ):

2005 թվականից դասավանդում է Հայ-ռուսական համալսարանում: 2016-2018թթ. պայմանագրային հիմունքով աշխատել է ԱՄՆ Խաղաղության կորպուսում:

2018թ. (փետրվար) - 2018թ. (մայիս)՝ Հայ-ռուսական համալսարանի միջազգային կապերի եւ համագործակցության բաժնի ղեկավար:

12.05.2018-14.01.2019թթ. եղել է ՀՀ մշակույթի նախարար:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է:

2018 թվականի դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 2 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով: