Տպել
Հարություն Բախտիբեկի Մուրադյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
02.05.1953
Կուսակցություն
Անկուսակցական
Խմբակցություն
Հանձնաժողով



Ծնվել է 1953 թ. մայիսի 2-ին Մարտունու շրջանի Թազագյուղ գյուղում:

1975 թ. ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտը: Ճարտարագետ-շինարար:

1975-1981 թթ. Մարտունու շրջանի «Գյուղշին» թիվ 7 տրեստի թիվ 41 ՇՄՇ-ում աշխատել է շինվարպետ, շինաշխղեկ, 1981-1987 թթ.՝ Մարտունու շրջխորհրդի գործկոմի շինվերանորոգման գրասենյակի պետ, 1987-1990 թթ.՝ շրջխորհրդի գործկոմի արտադրական կոմբինատի տնօրեն: 1990-1998 թթ. եղել է Թազագյուղի գյուղխորհրդի նախագահ, գյուղապետ:

1999-2003 թթ.` ԱԺ պատգամավոր (թիվ 42 ընտրատարածք): ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Կայունություն», ապա «Ժողովրդական պատգամավոր» պատգամավորական խմբի անդամ:

2003 թ. մայիսի 25-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել ԱՄ կուսակցության համամասնական ընտրացուցակով: ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: ԱՄ խմբակցության անդամ: Անկուսակցական:

Ամուսնացած է, ունի չորս երեխա: