National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
 
Գրիգոր Սերյոժայի Մարգարյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
07.04.1964
Կուսակցություն
Անկուսակցական
Խմբակցություն
Հանձնաժողով



Ծնվել է 1964 թ. ապրիլի 7-ին Երեւանում:

1986 թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանը: Իրավաբան:

1979-1981 թթ. աշխատել է Երեւանի «Թատերահուշանվեր» ֆաբրիկայում ձեւող, 1987-1990 թթ. «Էրեբունի» գիտաարտադրական միավորումում` կադրերի տեսուչ, 1990-1991 թթ.`«Գոռ-4» արտադրական կոոպերատիվի իրավախորհրդատու, 1991-1993 թթ.` խուլերի թիվ 1 կոմբինատի տրիկոտաժի արտադրամասի վարիչ: 1993-1995 թթ. եղել է արդյունաբերության նախարարության առեւտրական ներկայացուցիչ Իրանում, արտաքին տնտեսական կապերի գլխավոր մասնագետ, 1998-2003 թթ.` «Նուբարաշենի թռչնաբուծական ֆաբրիկա» ԲԲԸ խորհրդի նախագահ:

2003 թ. մայիսի 25-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 13 ընտրատարածքից:

Մինչեւ 2006 թ. մայիսի 22-ը` ՕԵԿ եւ ՕԵ խմբակցության անդամ:

2006 թ. մայիսի 25-ից` «Գործարար» պատգամավորական խմբի ղեկավար: Անկուսակցական:

2003թ. հունիսից մինչեւ 2004թ. սեպտեմբեր` ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: 2004թ. սեպտեմբերից` ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ:

Ամուսնացած է, ունի մեկ երեխա:







ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ, խմբեր  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS