Տպել
Սոս Վահեի Ավետիսյան
Հերթական համար
Ծննդյան թիվ
21.06.1989
Կուսակցություն
«Քաղաքացիական պայմանագիր»
Խմբակցություն
Հանձնաժողովներ
Անդամակցություն
Էլ. փոստ
Ծնվել է 1989թ. հունիսի 21-ին Արարատում:

2010թ. ավարտել է ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի իսպաներեն լեզվի եւ գրականության բաժինը: 2013թ.` ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի «Մարդու իրավունքների եւ ժողովրդավարացման» մագիստրոսական ծրագիրը: Եվրոպագետ: 2014թ.՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցը: 2016թ.՝ Մեծ Բրիտանիայի Օքսֆորդի համալսարանի Սուրբ Անտոնիոսի քոլեջը: Ռուսաստանի եւ Արեւելյան Եվրոպայի հետազոտող մագիստրոս (MPhil in Russian and East European Studies): Եղել է Հարի Շուքմանի անվան Եվրասիայի հետազոտական, «Կալուստ Կյուլպենկյան» եւ «Լույս» հիմնադրամների կրթաթոշակառու։

2008-2010թթ. աշխատել է ՀՀ մշակույթի նախարարության մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ-ի առաջատար մասնագետ: 2016 թվականից դասավանդում է ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում: 2016-2017թթ. եղել է Հայաստանի ամերիկյան համալսարանի հայոց պատմության դասախոսի օգնական:

2017-2018թթ.՝ «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» կազմակերպության քաղաքացիական հասարակության ծրագրերի պատասխանատու:

2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:

Հեղինակ է հայաստանյան եւ միջազգային մամուլում հրատարակված վերլուծական հոդվածների եւ զեկույցների:

Ամուսնացած է: