Տպել
Անի Տաճատի Սամսոնյան
Հերթական համար
Ծննդյան թիվ
10.02.1990
Կուսակցություն
«Լուսավոր Հայաստան»
Խմբակցություն
Հանձնաժողովներ
05.12.2019
2018 թվականի սեպտեմբերից սկսած տարբեր սուբյեկտների կողմից Երեւան համայնքին տրանսպորտային միջոցների եւ այլ գույքի փոխանցման, ծառայությունների մատուցման պայմանագրերի, ինչպես նաեւ Երեւան համայնքի կողմից դրանց հետ կապված այլ անշարժ կամ շարժական գույքի փոխանցման, այդ թվում` գույքային, ինչպես նաեւ ոչ գույքային իրավունքների, շինարարության թույլտվությունների, արտոնությունների տրամադրման իրավաչափությունն ու կոռուպցիոն ռիսկերն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով  (Հանձնաժողովի նախագահ)
Անդամակցություն
Էլ. փոստ

Ծնվել է 1990թ. փետրվարի 10-ին Երեւանում:

2011թ. ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի լրագրության բաժինը: 2013թ.` ԳԱԱ  Միջազգային գիտակրթական կենտրոնի միջազգային հարաբերությունների բաժինը: Ներկայում սովորում է  ՀՀ պետական կառավարման ակադեմիայի իրավագիտության բաժնի մագիստրատուրայում:

2010-2012թթ. եղել է Հ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնի գիտաշխատող: 2012-2013թթ.` «Արմնյուզ» լրատվական հեռուստաընկերության լրագրող: 2012-2013թթ.` «Diplomat.am» վերլուծական կայքի հոդվածագիր («Տեղեկատվական պատերազմներ եւ քարոզչություն» խորագրով հոդվածաշար): 2013-2014թթ.` «Հայնյուզ» մամուլի ակումբի համակարգող:

2015թ.` «Լուսավոր Հայաստան» նախաձեռնության, այնուհետեւ «Լուսավոր Հայաստան» կուսակցության հիմնադիր անդամ, կուսակցության մամուլի խոսնակ:

2017-2018թթ.` Երեւանի ավագանու քաղաքաշինության եւ հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի տեղակալ: «Ելք» խմբակցության անդամ:

2018-2019թթ.` Երեւանի ավագանու քաղաքաշինության եւ հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Լույս» խմբակցության անդամ:

2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Լուսավոր Հայաստան» կուսակցության համապետական ընտրական ցուցակով: