Տպել
Արկադի Սանասարի Խաչատրյան
Հերթական համար
Ծննդյան թիվ
29.01.1975
Կուսակցություն
Անկուսակցական
Խմբակցություն
Հանձնաժողովներ
Անդամակցություն
Էլ. փոստ

Ծնվել է 1975թ. հունվարի 29-ին Վանաձորում (նախկինում՝ Կիրովական):

1997թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը: Տնտեսագետ-մաթեմատիկոս: 1997թ. ընդունվել է Կառավարման պետական համալսարանի (Մոսկվա) ֆինանսական մենեջմենթի ինստիտուտի ասպիրանտուրան, այնուհետեւ տեղափոխվել եւ 2000թ. ավարտել է ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտի (ՀՀ ՖԷՆ ՏՀԻ) ասպիրանտուրան: Տնտեսագիտության թեկնածու: 2005թ. ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը: Իրավագետ: 2004թ. ընդունվել է ՀՀ ՖԷՆ ՏՀԻ դոկտորանտուրան, ապա տեղափոխվել եւ 2007թ. ավարտել է ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի դոկտորանտուրան: 2009թ. ավարտել է Հարվարդի համալսարանի Ջոն Քենեդու անվան կառավարման դպրոցը («բանակցությունների վարում»):

Վերապատրաստվել եւ կրթական ծրագրերի շրջանակներում ավարտել է Ուկրաինայի նախագահին առընթեր պետական կառավարման ակադեմիան (2000թ.), Վիեննայի միավորված ինստիտուտը (JVI) (1999թ. եւ 2004թ.), Բիրմինգհեմի համալսարանի կառավարման ինստիտուտը (2005թ.):

1997-1998թթ. աշխատել է «Օնիքս» ՓԲԸ (Մոսկվա) ֆինանսական մենեջեր, «Ադիքս» ֆինանսական ընկերություն» ՓԲԸ (Մոսկվա) բրոքեր: 1998-2003թթ.՝ ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության ապահովագրական տեսչության առաջատար մասնագետ, բաժնի պետ, ապահովագրական տեսչության պետի տեղակալ- վարչության պետ, ապահովագրական տեսչության-գլխավոր վարչության պետ: «Ապահովագրողների ասոցիացիա» իրավաբանական անձանց միության տնօրեն: 2003-2015թթ.՝ ՀՀ նախագահի աշխատակազմի տնտեսագիտական վարչության պետի տեղակալ, փորձագիտական-վերլուծական վարչության պետի տեղակալ, փորձագիտական-վերլուծական վարչության պետ: 2012 թվականից՝ ԵՊՀ ֆինանսահաշվային ամբիոնի, 2018 թվականից Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի քաղաքացիական իրավունքի եւ քաղաքացիական դատավարության իրավունքի ամբիոնի դասախոս է: 2015-2018թթ.՝ ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ, 2018-2019թթ.՝ ՀՀ ԿԲ նախագահի խորհրդական:

2008-2011թթ. եղել է ՀՀ նախագահին առընթեր Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի քարտուղար: 2011-2013թթ.` ՀՀ եւ ԵՄ միջեւ ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների՝ տնտեսական, ֆինանսական եւ ոլորտային համագործակցության հարցերի խմբի, ինչպես նաեւ խոր եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու հարցերի խմբի անդամ: 2011-2016թթ.՝ «ՀՀ պետական կառավարման ակադեմիա» ՊՈԱԿ-ի խորհրդի անդամ, «Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» (ՓՄՁ ԶԱԿ) հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ բաժնետերերի ժողովի եւ խորհրդի անդամ: 2015-2016թթ.՝ Հայաստանի զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ: 2011-2018թթ.՝ տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում հանրապետության նախագահի կրթական պարգեւների շնորհման հանձնաժողովի անդամ: 2016-2018թթ.՝ ՀՀ կառավարության մշտապես գործող ֆինանսատնտեսական, սոցիալական, պետաիրավական, տարածքային զարգացման եւ բնապահպանական նախարարական կոմիտեներում ՀՀ ԿԲ ներկայացուցիչ: 2016-2019թթ.՝ «Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ:

2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Լուսավոր Հայաստան» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

ՀՀ քաղաքացիական ծառայության 1-ին դասի պետական խորհրդական է (2012թ.): Պարգեւատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով (2013թ.):

Գիտական մի շարք հոդվածների հեղինակ է:

Ամուսնացած է, ունի երեք զավակ: