Տպել
Քրիստինե Ատոմի Պողոսյան
Հերթական համար
Ծննդյան թիվ
27.09.1982
Կուսակցություն
«Քաղաքացիական պայմանագիր»
Խմբակցություն
Հանձնաժողովներ
Անդամակցություն
Էլ. փոստ

Ծնվել է 1982թ. սեպտեմբերի 27-ին Կոտայքի մարզի Պտղնի գյուղում:

2003թ. ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի կիբեռնետիկայի ֆակուլտետը՝ «ստանդարտիզացում եւ սերտիֆիկացում» մասնագիտացմամբ: 2007թ.՝ ՀՊՃՀ հումանիտար եւ տնտեսագիտակառավարչական դասընթացների բաժանմունքը՝ «ֆինանսներ եւ վարկ» մասնագիտացմամբ:

2005-2007թթ. աշխատել է «Արարատ» Երեւանի կոնյակի գործարանի մարդկային ռեսուրսների բաժնի ղեկավար: 2007-2010թթ.՝ «Իմեքս գրուպ» ընկերության մարդկային ռեսուրսների կառավարող: 2013-2018թթ.՝ «Tre gufo» հայկական արծաթյա զարդերի խանութի հիմնադիր տնօրեն: 2018թ. մայիս-2019թ. հունվար՝ ՀՀ առաջին փոխվարչապետի օգնական:

2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:

Ունի երեք զավակ: