Տպել
Սողոմոն Սերյոժայի Սողոմոնյան
Հերթական համար
Ծննդյան թիվ
04.03.1960
Կուսակցություն
«Բարգավաճ Հայաստան»
Խմբակցություն
Հանձնաժողովներ
Անդամակցություն
Էլ. փոստ

Ծնվել է 1960թ. մարտի 4-ին Մարտունիում:

1981-1983թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում: Պահեստազորի լեյտենանտ:

1981թ. ավարտել է Երեւանի անասնաբուժական-անասնաբուծական ինստիտուտի կաթի եւ կաթնամթերքի տեխնոլոգիա ֆակուլտետը: Ճարտարագետ- տեխնոլոգ:

1981թ. աշխատել է Մարտունու սննդի կոմբինատի գլխավոր ճարտարագետ, 1984-1988թթ.՝ Մարտունու  գյուղաշխատողների արհմիության շրջկոմի քարտուղար,  նախագահի տեղակալ: 1989-2003թթ.՝ «Հայձուկ» արտադրագիտական միավորման Լիճքի ձկնաբուծական գործարանի տնօրեն: 2003-2007թթ.՝ «Հայձուկ» միավորման «Գոս» ՓԲԸ խորհրդի նախագահ: 2007-2014թթ.՝ ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական  պետական տեսչության Գեղարքունիքի տարածքային բաժնի պետ:

2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

Ամուսնացած է, ունի երեք զավակ: