Տպել
Շաքե Ռոբերտի Իսայան
Հերթական համար
Ծննդյան թիվ
20.01.1990
Կուսակցություն
«Բարգավաճ Հայաստան»
Խմբակցություն
Հանձնաժողովներ
Անդամակցություն
Էլ. փոստ

Ծնվել է 1990թ. հունվարի 20-ին Հրազդանում:

2010թ. ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռադիոտեխնիկայի եւ կապի համակարգերի ֆակուլտետը: 2012թ.՝ ՀՊՃՀ մագիստրատուրան: Ռադիոկապի, ռադիոհեռարձակման եւ հեռուստատեսության մասնագետ:

2012-2015թթ. զբաղվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գործունեության հանրայնացմամբ եւ ինֆորմացիոն հոսքերի կառավարմամբ, «Մուլտի Գրուպ» կոնցեռնի սոցիալական լրատվության մարկետինգով: 2015-2017թթ. եղել է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի տնօրենի տեղակալ:

2017-2019թթ.՝ ԱԺ պատգամավոր («Ծառուկյան» կուսակցությունների դաշինք): ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Ծառուկյան» խմբակցության անդամ:

2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

Ամուսնացած է: