Տպել
Խաչիկ Բորիսի Պետրոսյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
01.11.1974
Կուսակցություն
«Օրինաց երկիր» կուսակցություն
Խմբակցություն
Հանձնաժողով



Ծնվել է 1974 թ. նոյեմբերի 1-ին Սեւանում:

2001 թ. ավարտել է Մոսկվայի պետական համալսարանը: Տնտեսագետ-մենեջեր:

1993-1995թթ. աշխատել է Սեւանի պետական մատակարարման մանրածախ առեւտրի թիվ 11 ֆիրմայում առեւտրի գծով փոխտնօրեն, 1997-1998 թթ.` ՀՀ կառավարության աշխատակազմի սննդի միավորման ընդունելությունների տան մենեջեր, արտադրության պետ: 1998-2003 թթ. եղել է ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության «Հայկական ավիաուղիներ» ՊՓԲԸ ինքնաթիռների կենցաղային սարքավորումների սպասարկման ծառայության պետի տեղակալ, պետ, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ավիացիոն անվտանգության հատուկ ծառայության պետ, «Հայկական ավիաուղիներ» ՊՓԲԸ առեւտրային ծառայության մենեջեր, ուղեւորների սպասարկման ծառայության տնօրեն:

2003թ. մայիսի 25-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 33 ընտրատարածքից:

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ: ՕԵ խմբակցության անդամ: ՕԵԿ անդամ:

Ամուսնացած է, ունի մեկ երեխա: