Տպել
Նարինե Լեւոնի Խաչատուրյան
Հերթական համար
Ծննդյան թիվ
16.02.1962
Կուսակցություն
Անկուսակցական
Խմբակցություն

 
Հանձնաժողով
Անդամակցություն
Էլ. փոստ



Ծնվել է 1962թ. փետրվարի 16-ին Երեւանում:

1985թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1986թ. վերապատրաստվել է ԽՍՀՄ կենտրոնական հեռուստատեսությունում (Օստանկինո, Մոսկվա): 2003թ. ավարտել է Հայաստանի ամերիկյան համալսարանի «Կանանց ձեռներեցություն» դասընթացը:

1982-2007թթ. աշխատել է հեռուստատեսության ոլորտում: 1991-1993թթ.՝ ՀՀ կառավարությանն առընթեր կրոնի գործերի պետական կոմիտեում: 2002-2012թթ.՝ «Գլաձոր» կառավարման համալսարանի դասախոս, 2009-2011թթ.՝ ԵՊՀ դասախոս: 2007-2019թթ.՝ ՀՀ մշակույթի նախարարության «Հովհ. Թումանյանի թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրեն: 2018թ.՝ Երեւանի ավագանու անդամ (Իմ քայլը» դաշինք):

2007 թվականից՝ տեղական եւ միջազգային գիտաժողովների մասնակից եւ զեկուցող, 2009 թվականից՝ սփյուռքի համայնքներում կազմակերպվող գրական-մշակութային ձեռնարկների հրավիրյալ բանախոս: 2013 թվականից՝ Թանգարանների միջազգային խորհրդի (ICOM) անդամ: 2018թ. եղել է ՀՀ հանրային խորհրդի անդամ: 2018թ.՝ Ալ. Սպենդիրայանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի հոգաբարձու: 2019թ.՝ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի կառավարման խորհրդի անդամ:

2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ Քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:

Մի շարք հեռուստաֆիլմերի («Քրիստոնյա Հայաստան», «Նրանք սիրո կարիք ունեն», «1700 անգամ մեղա», «Բարեւներ Նիցայից», «Կեցցե Վիկտոր Հյուգոն», «Ապառիկ կյանք», «Անթիբ», «Էմիլ Գազազ», «Ես միշտ ձեզ հետ եմ, ձեր մեջ եմ» եւ այլն) սցենարի եւ բազմաթիվ հոդվածների, աշխատությունների, գրքերի հեղինակ է:

Ունի մեկ զավակ: