Տպել
Սպարտակ Արմենակի Սեյրանյան
Հերթական համար
Ծննդյան թիվ
23.05.1963
Կուսակցություն
Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ)
Խմբակցություն
Հանձնաժողովներ
Անդամակցություն
Էլ. փոստ
Ծնվել է 1963թ. մայիսի 23-ին Վրաստանի Հանրապետության Ախալքալաքի շրջանի Սուլդա գյուղում:

1986թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը: Պատմաբան, պատմության եւ հասարակագիտության ուսուցիչ: Պահեստազորի փոխգնդապետ:

1980-1981թթ. «Երազ» գործարանում աշխատել է բանվոր: 1986-1989թթ. եղել է Հայաստանի ազգագրության պետական թանգարանի գիտաշխատող: 1993-1997թթ.` «Ազգային հարցի եւ գենոցիդի ուսումնասիրման կենտրոն» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն: 1997-2001թթ.` «Հայոց աշխարհ» օրաթերթի լրագրող եւ փոխխմբագիր: 2001-2006թթ.` «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի փոխտնօրեն: 2004-2006թթ.` «Երկիր» թերթի գլխավոր խմբագիր: 2007թ. հունիս-դեկտեմբեր` «Հայ փորձագետների «Երեւան» կենտրոնի» տնօրեն: 2008թ. հունվար-մայիս` «Երկիր» թերթի խմբագիր: 2008-2009թթ.` ՀՀ կրթության եւ գիտության նախարար:

1989 թվականից ՀՅԴ կուսակցության անդամ է:

2006-2007թթ.` ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՅԴ): ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ: ՀՅԴ խմբակցության անդամ:

2018 թվականի մայիսի 24-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՅԴ համապետական ընտրական ցուցակով:

Ամուսնացած է, ունի երկու զավակ: