Տպել
Սուրեն Սերժիկի Մանուկյան
Հերթական համար
Ծննդյան թիվ
21.01.1985
Կուսակցություն
Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ)
Խմբակցություն
Հանձնաժողովներ
Անդամակցություն
Էլ. փոստ
Ծնվել է 1985թ. հունվարի 21-ին Իջեւանում:

2005-2007թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

2005թ. ավարտել է ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի հումանիտար գիտությունների ֆակուլտետի պատմության բաժինը, 2007թ.` «Ֆինանսաբանկային քոլեջ» հիմնադրամի «ՀՀ բանկային համակարգ» ներածական եռամսյա ուսումնական ծրագիրը, 2016թ.՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման  ֆակուլտետի պետական եւ մունիցիպալ կառավարման բաժնի մագիստրատուրան: Պատմաբան: Պետական եւ մունիցիպալ կառավարման մասնագետ:

2008-2010թթ. աշխատել է «Կոնվերս բանկ» ՓԲԸ «Իջեւան» մասնաճյուղի վարկային մասնագետ: 2009թ. ընտրվել է Իջեւան համայնքի ավագանու անդամ: 2011-2015թթ.՝ Իջեւանի փոխքաղաքապետ, 2015-2017թթ.՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջեւան» մասնաճյուղի տնօրեն:

2003 թվականից ՀՅԴ անդամ է:

2017թ. ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՅԴ թիվ 13 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:

Ամուսնացած է, ունի երկու զավակ: