National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
 
Մհեր Լեւոնի Շահգելդյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
29.09.1967
Կուսակցություն
«Օրինաց երկիր» կուսակցություն
Խմբակցություն
Հանձնաժողով
Էլ. փոստ





Ծնվել է 1967 թ. սեպտեմբերի 29-ին Երեւանում:

1992թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանը, 1994 թ.` Հայաստանի ամերիկյան համալսարանի հատուկ դասընթացները, 1996 թ.` Հայկական մենեջմենթի կենտրոնը (CEMA): Փիլիսոփա: Քաղաքական գիտությունների թեկնածու: Ավելի քան 40 գիտական աշխատությունների հեղինակ:

1984-1985թթ. աշխատել է Երեւանի էլեկտրալամպերի գործարանում փորձարկող:

1985-1987թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1992-1995 թթ. սովորել է ԵՊՀ քաղաքագիտության ամբիոնի ասպիրանտուրայում: 1993 թ. աշխատել է ԵՊՀ քաղաքագիտության ամբիոնում, 1993-1995 թթ. Մանկավարժական գիտությունների ԳՀԻ-ում՝ հասարակական գիտությունների բաժնի գիտաշխատող, 1995-1998 թթ. Հեռուստառադիոպետվարչության հասարակական-քաղաքական հաղորդումների բաժնում` մեկնաբան: 1996-1998 թթ. եղել է «Հորիզոն» իրավական եւ քաղաքական ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն, 1998-2000 թթ.` Հայաստանի ազգային ռադիոյի արտասահմանի համար տրվող հաղորդումների խմբագրության գլխավոր խմբագիր, 2000-2002 թթ.` Հայաստանում ֆրանսիական համալսարանի փոխնախագահ:

2002-2003 թթ.` ԱԺ պատգամավոր (ՕԵԿ համամասնական ընտրացուցակով):

ՕԵ խմբակցության անդամ:

2003թ. մայիսի 25-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել ՕԵԿ համամասնական ընտրացուցակով: Մինչեւ 2006թ. մայիսի 25-ը ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ, այնուհետեւ` նույն հանձնաժողովի անդամ: ՕԵ խմբակցության անդամ: ՕԵԿ փոխնախագահ:

Ամուսնացած է, ունի մեկ երեխա:











ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ, խմբեր  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS