Տպել
Հերմինե Միքայելի Նաղդալյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
28.07.1960
Կուսակցություն
Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)
Խմբակցություն
Հանձնաժողով





Ծնվել է 1960 թ. հուլիսի 28-ին Երեւանում:

1981թ. ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը: Տնտեսագետ: Տնտեսագիտության թեկնածու:

1981-1989թթ.՝ Սպառողական կոոպերացիայի համամիութենական ԳՀԻ հայկական մասնաճյուղում աշխատել է կրտսեր գիտաշխատող, ավագ գիտաշխատող, ենթաբաժնի վարիչ, բաժնի վարիչ: 1989-1991 թթ. եղել է Հայաստանի կոոպերատիվների միության գործադիր տնօրեն, 1991 թ.` Հայաստանի ձեռնարկատերերի միության նախագահ:

1995-1999թթ.՝ ԱԺ պատգամավոր (թիվ 49 ընտրատարածք): ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Հանրապետություն» խմբակցության, ապա «Երկրապահ» պատգամավորական խմբի անդամ:

1999-2003թթ.` ԱԺ պատգամավոր («Միասնություն» դաշինքի համամասնական ընտրացուցակով): ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Միասնություն» խմբակցության անդամ:

2003թ. մայիսի 25-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՀԿ համամասնական ընտրացուցակով: ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: ՀՀԿ խմբակցության անդամ: ՀՀԿ անդամ:

Ամուսնացած է: