Տպել
Թաթուլ Նորայրի Մանասերյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
14.04.1960
Կուսակցություն
Անկուսակցական
Խմբակցություն
Հանձնաժողով
Էլ. փոստ



Ծնվել է 1960 թ. ապրիլի 14-ին Երեւանում:

1984 թ. ավարտել է Կիեւի (Ուկրաինա) պետական համալսարանը: Տնտեսագետ: Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր: 10 մենագրությունների եւ 500-ից ավելի գիտական հոդվածների հեղինակ:

1983 թվականից դասավանդում է Հայաստանի եւ արտերկրի համալսարաններում: 1984-1989 թթ. աշխատել է ԽՍՀՄ Պետպլանի պլանավորման եւ նորմատիվների ԳՀԻ հայկական մասնաճյուղում գիտական խմբի ղեկավար, 1989-1990 թթ. Հայաստանի առեւտրաարդյունաբերական պալատում` նախագահի գլխավոր խորհրդական, 1990-1991 թթ.` Ա. Սախարովի անվան հիմնադրամի գլխավոր տնօրեն, 1991-1992 թթ.` «Արմենթրեյդ» կանադական ընկերության ներկայացուցչության տնօրեն: 1992-1997 թթ. եղել է «Արմենթրեյդ-Կալիֆոռնիա» խորհրդատվական ընկերության նախագահ, 1993-1997 թթ.` Հարավային Կալիֆոռնիայի Ռեդլընդս համալսարանի պրոֆեսոր, 1997-1998 թթ.` Զարգացման հայկական գործակալության ուսումնական կենտրոնի ղեկավար, 1998-1999 թթ.` ՀՀ Նախագահի քաղխորհրդի տնտեսական հանձնախմբի նախագահ, 1999-2000 թթ.` Զբոսաշրջության զարգացման հայկական միության նախագահ, 2000-2001 թթ.` ՀՀ արտգործնախարարի խորհրդական եւ միջազգային կազմակերպությունների բաժնի պետ, 2001-2002 թթ.` ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության միջազգային բաժնի պետ, 2002-2003 թթ.` Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների կենտրոնի գիտական ղեկավար: 2003 թ. «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի հիմնադիր:

2003 թ. մայիսի 25-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Արդարություն» դաշինքի համամասնական ընտրացուցակով: ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Արդարություն» խմբակցության անդամ, իսկ 2006թ. սեպտեմբերից ընդգրկված չէ խմբակցություններում եւ պատգամավորական խմբում: Անկուսակցական:

Ամուսնացած է, ունի չորս երեխա: