Տպել
Վահան Միխաիլի Հարությունյան
Հերթական համար
Ծննդյան թիվ
30.07.1980
Կուսակցություն
Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)
Խմբակցություն
Հանձնաժողովներ
Անդամակցություն
Էլ. փոստ
Ծնվել է 1980թ.  հուլիսի 30-ին Երեւանում:

2003թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետը: Երկրաբան: 2011թ.՝ Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի մագիստրատուրան: Տեխնիկական գիտությունների թեկնածու:

2003-2017թթ. եղել է «Միկմետալ» ՓԲԸ նախագահ: 2012– 2017թթ.՝ «Ասկեգրուպ» ԲԲԸ հիմնադիրների խորհրդի անդամ:

2009 թվականից ՀՀ շինարարների միության խորհրդի անդամ է, 2014 թվականից՝ Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ:

2017թ. ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՀԿ համապետական ընտրական ցուցակով:

Պարգեւատրվել է  ՀՀ  քաղաքաշինության նախարարության շնորհակալագրով (2009թ.) եւ ոսկե մեդալով (2015թ), ՀՀ վարչապետի շնորհակալագրով (2010թ.), «Փառք շինարարին» ոսկե (2011թ., ԵՃՇՀ) եւ «Երախտագիտություն» (2015թ., ԼՂՀ) մեդալներով:

Ամուսնացած է, ունի երկու զավակ: