Տպել
Վարդան Առաքելի Մկրտչյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
03.10.1954
Կուսակցություն
Հայաստանի Ժողովրդական Կուսակցություն
Խմբակցություն
Հանձնաժողով
Էլ. փոստ



Ծնվել է 1954 թ. հոկտեմբերի 3-ին Երեւանում:

1976 թ. ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտը: Ճարտարագետ-էլեկտրամեխանիկ:

1971-1980 թթ. «Հայէլեկտրամեքենա» գործարանում աշխատել է բանվոր, տեղամասի պետ, 1980-1986 թթ. Համամիութենական տեխնիկական մեքենաշինության գիտահետազոտական ինստիտուտում` ավագ գիտաշխատող, 1986-1989 թթ. «Արաքս» գործարանում` արտադրության պետ: 1989-1999 թթ. եղել է «Հայէլեկտրամեքենա» գործարանի գլխավոր ճարտարագետի տեղակալ, 1999 թ.՝ ՀՀ արդյունաբերության եւ առեւտրի փոխնախարար:

1999-2003 թթ.` ԱԺ պատգամավոր («Միասնություն» դաշինքի համամասնական ընտրացուցակով): ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Միասնություն» խմբակցության քարտուղար, ապա անդամ, այնուհետեւ «Ժողովրդի ձայն» պատգամավորական խմբի քարտուղար:

2003 թ. մայիսի 25-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Արդարություն» դաշինքի համամասնական ընտրացուցակով: ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Արդարություն» խմբակցության անդամ: ՀԺԿ վարչության քարտուղար:

Ամուսնացած է, ունի երկու երեխա: