Տպել
Աղասի Արամայիսի Արշակյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
24.07.1954
Կուսակցություն
«Ազգային միաբանություն» կուսակցություն
Խմբակցություն
Հանձնաժողով



Ծնվել է 1954 թ. հուլիսի 24-ին Երեւանում:

1975 թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանը: Տնտեսագետ-վիճակագիր:

1971-1975 թթ. աշխատել է բանվոր, շարժիչագործ, բետոնագործ, գիշերապահ, 1975-1978 թթ. ԽՍՀՄ սարքաշինության նախարարության «Էլեկտրասարք» ԳԱՄ Երեւանի չափիչ սարքերի գործարանում` տնտեսագետ, ավագ տնտեսագետ, 1984-1985 թթ. «Հայգյուղմեխանիզացիա» ԳԱՄ փորձնական-գիտափորձնական գործարանում` աշխատանքի կազմակերպման եւ աշխատավարձի բաժնի պետ: 1978-1984 թթ. եւ 1985-1990 թթ. ՀԽՍՀ տեղարդնախարարության «Լույս», ապա «Լուսին» ԱՄ-ում եղել է ավագ հաշվապահ, ավագ տնտեսագետ, աշխատանքի կազմակերպման եւ աշխատավարձի բաժնի պետ:

1990-1995 թթ.՝ ԳԽ պատգամավոր (թիվ 47 ընտրատարածք): ԳԽ մարդու իրավունքների եւ ազգությունների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ:

1995-1999 թթ. զբաղվել է հասարակական-քաղաքական աշխատանքներով (Ա. Սախարովի անվան հայկական իրավապաշտպան հիմնադրամի նախագահ, «Ռուսաստան-Բելառուս-Հայաստան» հայկական ժողովրդական նախաձեռնության գործադիր քարտուղար):

1999-2003 թթ.` ԱԺ պատգամավոր («Իրավունք եւ միաբանություն» դաշինքի համամասնական ընտրացուցակով): ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Իրավունք եւ միաբանություն» խմբակցության քարտուղար:

2003 թ. մայիսի 25-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել ԱՄ կուսակցության համամասնական ընտրացուցակով: ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: ԱՄ խմբակցության անդամ: ԱՄԿ անդամ:

Ամուսնացած է, ունի երեք երեխա: