Տպել
Սամվել Ժոռայի Ֆարմանյան
Հերթական համար
Ծննդյան թիվ
17.02.1978
Կուսակցություն
Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)
Խմբակցություն
Հանձնաժողովներ
Անդամակցություն
Էլ. փոստ
Ծնվել է 1978թ. փետրվարի 17-ին Սպանդարյան գյուղում (Շիրակի մարզ):

1999թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը: 2001թ.` ԵՊՀ պատմության ֆակուլտետի մագիստրատուրան: 2003թ.` Լունդի համալսարանի մագիստրատուրան (Շվեդիա): Պատմության մագիստրոս: 2004թ. ավարտել է ԵՊՀ ազգագրության ամբիոնի ասպիրանտուրան: Պատմական գիտությունների թեկնածու:

2003-2005թթ. «Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամ»-ի հայաստանյան մասնաճյուղում աշխատել է «Քաղաքացիական հասարակություն» եւ «Զանգվածային լրատվության միջոցներ» ծրագրերի համակարգող: 2005-2006թթ. եղել է արտաքին քաղաքականության եւ արտաքին կապերի հարցերով ԱԺ նախագահի խորհրդական: 2008թ. ապրիլին նշանակվել է ՀՀ նախագահի ռեֆերենտ, մայիսին` ՀՀ նախագահի մամուլի քարտուղար: 2010-2012թթ. աշխատել է ՀՀ հանրային հեռուստաընկերության եւ ՀՀ հանրային ռադիոընկերության լրատվական եւ վերլուծական հաղորդումների տնօրեն: 2011-2015թթ. դասավանդել ԵՊՀ պատմության ֆակուլտետում:

1998-2001թթ. ղեկավարել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերությունը եւ ուսանողական խորհուրդը: 2006թ. հիմնադրել է «Շվեդիայի գիտակրթական հաստատությունների հայ շրջանավարտների ասոցիացիա» հկ-ն:

2012 թվականից ՀՀԿ խորհրդի անդամ է, 2016թ.՝ ՀՀԿ գործադիր մարմնի անդամ:

2012-2017թթ.՝ ԱԺ պատգամավոր (թիվ 2 ընտրատարածք): ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ: Հայաստան-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հայաստանյան պատվիրակության ղեկավար: ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ: «Հանրապետական» (ՀՀԿ) խմբակցության անդամ:

2017թ. ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՀԿ համապետական ընտրական ցուցակով:

Հեղինակ է «Ճապոնական հրաշքն ու ճապոնացիները» մենագրության, գիտական եւ հրապարակախոսական հոդվածների:

Ամուսնացած է, ունի երկու զավակ: