National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
 
Լեռնիկ Ռաֆիկի Ալեքսանյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
16.10.1952
Կուսակցություն
Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)
Խմբակցություն
Հանձնաժողով



Ծնվել է 1952 թ. հոկտեմբերի 16-ին Արարատի շրջանի Արարատ գյուղում:

1974 թ. ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտը, 1985 թ.` ԽՄԿԿ ԿԿ առընթեր Բաքվի կուսակցական բարձրագույն դպրոցը: Ճարտարագետ-մեխանիկ:

1974-1975 թթ. դասավանդել է Արարատի ինդուստրիալ-տեխնիկական տեխնիկումում:

1975-1980 թթ. Արարատի գազի վարչությունում աշխատել է գլխավոր մեխանիկ, 1980-1983 թթ. եւ 1985-1990 թթ. ՀԿԿ Արարատի շրջկոմում կուսակցական տարբեր պաշտոններ է զբաղեցրել: 1990-1993 թթ. եղել է Արարատի շրջանի կապի հանգույցի պետ, 1993-1996 թթ.՝ Արարատի շրջխորհրդի գործկոմի նախագահի առաջին տեղակալ, 1996-1998 թթ.` Արարատի մարզպետարանի տրանսպորտի եւ ճանշինբաժնի վարիչ, 1998-1999 թթ.՝ Արարատի փոխմարզպետ:

1998-1999 թթ.` ԱԺ պատգամավոր (թիվ 111 ընտրատարածք): «Երկրապահ» պատգամավորական խմբի անդամ:

1999-2003 թթ.` ԱԺ պատգամավոր (թիվ 34 ընտրատարածք): ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Միասնություն» խմբակցության անդամ:

2003 թ. մայիսի 25-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՀԿ համամասնական ընտրացուցակով: ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: ՀՀԿ խմբակցության անդամ: ՀՀԿ անդամ:

Ամուսնացած է, ունի երկու երեխա:





ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ, խմբեր  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS