Տպել
Կարեն Մանուկի Բեքարյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
02.03.1970
Կուսակցություն
Անկուսակցական
Խմբակցություն
Հանձնաժողով
Անդամակցություն
Էլ. փոստ

Ծնվել է 1970թ. մարտի 2-ին Երեւանում:

1988-1989թթ. ծառայել է խորհրդային բանակում:

1993թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը: Մաթեմատիկոս: Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու:

1993-1999թթ. եղել է ՀՀ ներքին գործերի նախարարության անձնագրերի եւ վիզաների վարչության տեսուչ, ապա` ավագ տեսուչ: 1999-2010թթ.՝ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փորձագետ, 2001-2002թթ.՝ ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի եւ փախստականների հարցերով փորձագետների հանձնաժողովի անդամ: 2003-2008թթ. եղել է Հայ-ռուսական (Սլավոնական) պետական, Հայաստանում ֆրանսիական եւ Երեւանի պետական համալսարանների դասախոս: 2003-2010թթ.՝ «Երկրագունդ» եւ «Եվրոպական օրագիր» միջազգային վերլուծական («Երկիր մեդիա» ՀԸ), «Հայացք աշխարհին» միջազգային վերլուծական («Երեւան» ՀԸ) եւ «Realpolitik» («Իրական քաղաքականություն») վերլուծական (Հանրային ՀԸ) հեռուստածրագրերի հեղինակ եւ վարող: 2006-2010թթ.՝ «Արմեդիա» տեղեկատվական, վերլուծական գործակալության տնօրեն: 2010-2011թթ.՝ ՀՀ հանրային ռադիոյի լրատվական, քաղաքական եւ վերլուծական ծրագրերի տնօրենի տեղեկալ: 2011-2015թթ.՝ ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի խորհրդական:

2002 թվականից «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահն է:

2009-2015թթ. եղել է ՀՀ հանրային խորհրդի անդամ:

2015թ. սեպտեմբերի 11-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից:

Հեղինակ է գիտական մի շարք հոդվածների:

Ամուսնացած է, ունի երկու զավակ: