Տպել
Նիկոլ Վովայի Փաշինյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
01.06.1975
Կուսակցություն
Անկուսակցական
Խմբակցություն
Հանձնաժողովներ
Անդամակցություն
Էլ. փոստ

Ծնվել է 1975թ. հունիսի 1-ին Իջեւանում (Տավուշի մարզ):

1991թ. ընդունվել եւ 1995թ. հեռացվել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետից (ժուռնալիստիկայի բաժին):

1994-1995թթ. եղել է «Լրագիր» օրաթերթի լրագրող, 1998-1999թթ.` «Օրագիր» օրաթերթի գլխավոր խմբագիր, 1999-2012թթ.` «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր:

2006թ. եղել է «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության հիմնադիր անդամ, 2007թ.` «Իմպիչմենտ» դաշինքի համամասնական ցուցակի 1-ին համար,  2008թ.` ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի անդամ:

2012թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների դաշինքից:

Ամուսնացած է, ունի երեք զավակ: