Ընտրատարածք |
|||||||||
Ծննդյան թիվ |
30.03.1959 |
||||||||
Կուսակցություն |
Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցություն |
||||||||
Խմբակցություն |
|||||||||
Հանձնաժողովներ |
|||||||||
Անդամակցություն |
|||||||||
Էլ. փոստ |
Ծնվել է 1959թ. մարտի 30-ին Թբիլիսիում:
1982թ. ավարտել է Երեւանի Էլեկտրոնային հաշվիչ մեքենաների տեխնիկումը: Տեխնիկ, մաթեմատիկոս-ծրագրավորող: 2016թ.՝ Հյուսիսային համալսարանի ինֆորմատիկա եւ հաշվողական տեխնիկա (ծրագրավորում) ֆակուլտետը: Ճարտարագետ:
1977-1979թթ. Երեւանի Կ.Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտում աշխատել է լաբորանտ, 1984-1985թթ. ԽՍՀՄ տեղական արդյունաբերության մինիստրության ԳԱՄ հաշվողական կենտրոնում` տեխնիկ, 1985-1995թթ. առողջապահության նախարարության համակարգում` ճարտարագետ (Մ. Հերացու անվան բժշկական համալսարանի քիթ-կոկորդ-ականջ ամբիոնի ծրագիր): 1997-1999թթ. եղել է «Արաբկիր» ՓԲԸ հաշվապահ:
2003 թվականից Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության անդամ է, 2004 թվականից՝ ատենապետ, 2014 թվականից՝ Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ:
2009թ. ընտրվել է Երեւանի ավագանու անդամ համամասնական ընտրակարգով «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների դաշինքից:
2012թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների դաշինքից:
Ամուսնացած է, ունի երկու զավակ: