National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
 
Հենրիկ Արգամի Աբրահամյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
26.06.1954
Կուսակցություն
Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)
Խմբակցություն
Հանձնաժողով



Ծնվել է 1954 թ. հունիսի 26-ին Արտաշատի շրջանի Մխչյան գյուղում:

1995 թ. ավարտել է Երեւանի տնտեսաիրավագիտական համալսարանը, 2002 թ.` ՀՀ պետական կառավարման ակադեմիան: Տնտեսագետ:

1975-1976 թթ. Մխչյանի ջրհան կայանում աշխատել է ավագ էլեկտրիկ, 1976-1982թթ. Արարատյան պոմպակայանում` բրիգադավար, 1982-1991 թթ. Մխչյանի «Ավտովազ» կայանում` բրիգադավար: 1991-1995 թթ. եղել է նույն կայանի տնօրեն, 1995 թ.՝ Արեւշատի գինու գործարանի փոխտնօրեն, 1995-1999 թթ.՝ Արտաշատի գինու գործարանի տնօրեն:

1999-2003 թթ.` ԱԺ պատգամավոր (թիվ 30 ընտրատարածք): ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Միասնություն» խմբակցության անդամ:

2003 թ. մայիսի 25-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 22 ընտրատարածքից:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: ՀՀԿ խմբակցության անդամ: ՀՀԿ անդամ:

Ամուսնացած է, ունի երեք երեխա:






ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ, խմբեր  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS