Տպել
Վահագն Վահրամի Մախսուդյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
03.05.1949
Կուսակցություն
«Բարգավաճ Հայաստան»
Խմբակցություն
Հանձնաժողովներ
Անդամակցություն
Էլ. փոստ

Ծնվել է 1949թ.մայիսի 3-ին Մարտունու շրջանի Զոլաքար գյուղում:

1970թ. ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի մեխանիկական ֆակուլտետը: Ինժեներ-մեխանիկ:

1970-1971թթ. ծառայել է խորհրդային բանակում:

1970թ. եւ 1971-1975թթ. աշխատել է ՀԽՍՀ ավտոտրանսպորտի նախարարության Մարտունու «Բեռնաուղեւորատար» ավտոտրանսպորտային ձեռնարկությունում` որպես գլխավոր ինժեների տեղակալ, 1975-1979թթ.` շահագործման բաժնի պետ, 1979-1986թթ.` գլխավոր ինժեներ, 1986-1989թթ.` ձեռնարկության տնօրեն, 1989-1994թթ.` «Մեքենայացման եւ էլեկտրաֆիկացման» ձեռնարկությունում` տնօրեն, 1994-2001թթ.` ՀՀ  տրանսպորտի նախարարության Մարտունու «Բեռնաուղեւորատար» ավտոտրանսպորտային ձեռնարկությունում` տնօրեն, 2001-2007թթ.` «Մարտունու բեռնաուղեւորատար» ավտոտրանսպորտային ԲԲԸ գործադիր տնօրեն:

2007-2012թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ԲՀԿ): 19.06.2007-11.07.2008թթ.` Ազգային ժողովի առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, 11.07.2008-31.05.2012թթ.` գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:

2012թ.մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Բարգավաճ Հայաստան»  կուսակցությունից:

Ամուսնացած է, ունի չորս երեխա: