Հայկ Ռոբերտի Խաչատրյան
Ընտրատարածք |
||
Ծննդյան թիվ |
23.05.1979 |
|
Կուսակցություն |
«Բարգավաճ Հայաստան» |
|
Խմբակցություն |
||
Հանձնաժողով |
||
Անդամակցություն |
Ծնվել է 1979թ. մայիսի 23-ին Երեւանում:
1999թ. ավարտել է Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտը: Մանկավարժ: Ծանրամարտի եւ պաուերլիֆտինգի սպորտի վարպետ (1996թ.):
1999թ. «Տորք Անգեղ» մարզամշակութային կենտրոնում աշխատել է ատլետիզմի մարզիչ, 2004-2005թթ.` փոխտնօրեն, 2005-2012թթ.` տնօրեն: 2001-2004թթ. համատեղության կարգով աշխատել է Նոր Նորքի թաղապետարանի ֆինանսական բաժնի առաջատար մասնագետ:
2008թ. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ է:
2012թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից:
Մի շարք հոդվածների, ուսումնական ձեռնարկների եւ ուղեցույցների հեղինակ է:
Ամուսնացած է, ունի երեք զավակ: