Տպել
Վահան Գուրգենի Կարապետյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
26.05.1966
Կուսակցություն
«Բարգավաճ Հայաստան»
Խմբակցություն
Հանձնաժողովներ
Անդամակցություն

Ծնվել է 1966թ. մայիսի 26-ին Երեւանում:

1984-1986թթ. ծառայել է խորհրդային բանակում:

1991թ. ավարտել է Մոսկվայի համամիութենական իրավաբանական ինստիտուտը: Իրավագետ:

1986-1994թթ. Երեւանի ճշգրիտ սարքավորումների գործարանում աշխատել է մոնտաժող բանվոր: Մասնակցել է արցախյան ազատամարտին: 1994-1997թթ. աշխատել է ՀՀ ԶՈՒ հատուկ նշանակության գումարտակում, եղել է ծառայության պետ: 1997-2000թթ.` ՊՆ գնդի հրամանատարի տեղակալ: 2000թ. «Վասանավի» ընկերության հիմնադիր նախագահ է:

2012թ. մայիսի 6-ին ԱԺ  պատգամավոր է  ընտրվել համամասնական ընտրակարգով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից:

Ամուսնացած է, ունի երկու զավակ: