National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 
Գրիգոր Վարդգեսի Գրիգորյան

Ծնվել է 1960թ. մարտի 23-ին Արարատում:

1979-1981թթ. ծառայել է խորհրդային բանակում:

1987թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Իրավագետ:

1987-1990թթ. Արարատի շրջգործկոմի «Գյուղագրոարդ» ձեռնարկությունում աշխատել է իրավաբան: 1990թ. ստացել է ավագ լեյտենանտի կոչում: 1990-1992թթ. եղել է Արարատի ՆԳ բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ: 1992-1996թթ.` Արարատի ՆԳ բաժնի պետ: 1993թ. ստացել է մայորի,1994թ.` փոխգնդապետի, 1996թ.` գնդապետի կոչում: 1996-2000թթ. եղել է Արարատի մարզային ՆԳ վարչության պետ, 2000-2008թթ.` ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար: 2001թ. ստացել է գեներալ-մայորի, 2007թ.`գեներալ-լեյտենանտի կոչում:

1988-1994թթ. մասնակցել է Արցախյան ազատամարտին: 1992թ. եղել է Շուշիի ազատագրման առանձին գումարտակի հրամանատար:

2012թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից:

Պարգեւատրվել է «Արիության համար» մեդալով (1994թ., ՀՀ),  «Մարշալ Բաղրամյան» մեդալով (1997 եւ 1999թթ., ՊՆ), «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի (2000թ., ՀՀ), «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի (2001թ., ԼՂՀ) շքանշաններով, «Դրաստամատ Կանայան» (2002թ., ՊՆ), «Գարեգին Նժդեհ» (2003թ., ՊՆ), «Վազգեն Սարգսյան» (2004թ., ՊՆ), «Արամ Մանուկյան» (2004թ., ՆԳՆ), «Մարտական ծառայության»  (2004թ., ՀՀ), «Շուշիի ազատագրման համար» (2005թ., ԼՂՀ),  «Անդրանիկ Օզանյան» (2005թ., ՊՆ), «Մարտական համագործակցության համար» (2005թ., ԱԱԾ), «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի (2006թ., ՀՀ) մեդալներով, ՀՀ վարչապետի հուշամեդալով (2006թ.), «Օրենքի պատվար» մեդալով (2008թ., ՆԳՆ):

Ամուսնացած է, ունի երեք զավակ:



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ, խմբեր  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am