Ընտրատարածք |
|||||||
Ծննդյան թիվ |
27.08.1979 |
||||||
Կուսակցություն |
«Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցություն |
||||||
Խմբակցություն |
|||||||
Հանձնաժողովներ |
|||||||
Անդամակցություն |
|||||||
Էլ. փոստ |
Ծնվել է 1979թ. օգոստոսի 27-ին Երեւանում:
1996թ. ընդունվել է Վ.Բրյուսովի անվան պետական լեզվագիտական համալսարանի օտար լեզուների ֆակուլտետ: 2000թ. դադարեցրել է ուսումը, այնուհետեւ 2004-2007թթ. շարունակել Երեւանի կառավարման եւ կրթության զարգացման համալսարանի օտար լեզուների ֆակուլտետում: Լեզվաբան: 2001թ. ավարտել է «R & R» ուսումնական կենտրոնը: Ձեռնարկությունների կառավարիչ: 2008թ. ավարտել է Երեւանի միջազգային հարաբերությունների համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Իրավաբան:
2001-2004թթ. եղել է «Սարեկ» ՍՊԸ գլխավոր տնօրեն: 2008թ.` «Տրանսկոնսերվիս» ՍՊԸ գործադիր տնօրեն: 2009-2011թթ.` Հայռուսգազարդի «ԷյԻՋԻ սերվիս» ՍՊԸ գլխավոր տնօրենի խորհրդական:
2000թ. հիմնադրել է Հայաստանի Առաջադիմական կուսակցությունը, 2007-2009թթ. եղել է կուսակցության վարչության նախագահ: 2002թ. հիմնադրել է «Երեւանի օժանդակ օրինապահ ջոկատներ» ՀԿ-ն, 2004թ.` «Կայունություն» հասարակական միավորումը: 2011թ. եղել է Հայ-ռուսական հասարակական կազմակերպությունների միության (ՀՌՀԿՄ) նախաձեռնող խմբի ղեկավար: ՀՌՀԿՄ վարչության անդամ է, ՀՌՀԿՄ համակարգող: 2011-2015թթ. եղել է ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամ: 2012-2015թթ.՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի պատասխանատու: 2015թ. մայիսի 16-ին ընտրվել է «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության նախագահ:
2012թ. մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից:
Պարգեւատրվել է «Սուրբ Գեորգի հաղթանակող» մեդալով (2011թ., ՌԴ), Վ.Ի.Լենինի 140-ամյա տարելիցի հուշամեդալով (2011թ., ՌԴ ԿԿ), Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակի հոբելյանական մեդալով (2014թ., ԲՀ ՊՆ), ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի գործունեությանը մասնակցության եւ ԱՊՀ պետությունների ժողովուրդների միջեւ բարեկամության ամրապնդման գործում ներդրման համար մեդալով եւ պատվոգրով (2015թ.):
Ամուսնացած է: