Տպել
Ստեփան Գրիգորի Մարգարյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
26.10.1960
Կուսակցություն
«Հզոր Հայրենիք» կուսակցություն
Խմբակցություն
Հանձնաժողով
Անդամակցություն
Էլ. փոստ

Ծնվել է 1960թ. հոկտեմբերի 26-ին Վրաստանի Հանրապետության Ախալքալաքի շրջանի Էխտիլա  գյուղում:

1981թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը: Մաթեմատիկոս: 1986թ.` ՀԽՍՀ ԳԱ հաշվողական կենտրոնի ասպիրանտուրան:

1981-1983թթ. Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում աշխատել է ճարտարագետ-ծրագրավորող, 1987-1992թթ. ՀԽՍՀ ԳԱ հաշվողական կենտրոնում` կրտսեր գիտաշխատող: 1992-1994թթ. եղել է ՀՀ նախագահի աշխատակազմի իշխանության տեղական մարմինների բաժնի վարիչ, 1994-2000թթ.` ՀՀ հատուկ ծրագրերի պետական վարչության պետի առաջին տեղակալ, 2000-2008թթ.` տարածաշրջանային եւ մերձավոր սփյուռքի հարցերով ՀՀ վարչապետի խորհրդական:  2000-2002թթ. նշանակվել է ՀՀ ԿԱ տարածաշրջանային ինտեգրացման վարչության պետի պաշտոնակատար:

2012թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից:

Գիտական երեք հոդվածի հեղինակ է:

Ամուսնացած է, ունի երկու զավակ: