Տպել
Միքայել Սերգեյի Մելքումյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
01.04.1962
Կուսակցություն
«Բարգավաճ Հայաստան»
Խմբակցություն
Հանձնաժողովներ
Անդամակցություն
Էլ. փոստ

Ծնվել է 1962թ. ապրիլի 1-ին Երեւանում:

1983-1985թթ. ծառայել է խորհրդային բանակում:

1983թ. ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի /ԵԺՏԻ/  պլանատնտեսագիտական ֆակուլտետը: Տնտեսագետ: 1987թ. ավարտել է ԵԺՏԻ-ի  ասպիրանտուրան: 1994, 1997-1998թթ. վերապատրաստվել է Լիոնի առեւտրաարդյունաբերական պալատում եւ «Փարիզ-12» համալսարանում /Ֆրանսիա/: Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր:

1987-1990թթ. ԵԺՏԻ-ում աշխատել է արդյունաբերության էկոնոմիկայի ամբիոնի դասախոս: 1994-1995թթ. եղել է ՀՀ Գերագույն խորհրդի տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ: 1998-1999թթ. եղել է ՀՀ փոստի եւ հեռահաղորդակցության նախարարի խորհրդական: 1999-2000թթ.` ՀՀ սոցիալական ապահովության նախարարության աշխատակազմի ղեկավար: 2000թ. Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի /ՀՊՏՀ/ միկրոէկոնոմիկայի եւ ձեռնարկատիրական գործունեության կազմակերպման ամբիոնի պրոֆեսոր է: 2000-2003թթ. աշխատել է ՀՀ պետական գույքի կառավարման նախարարի տեղակալ:  2003-2004թթ.` ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ: 2009-2012թթ.` ՀՊՏՀ միկրոէկոնոմիկայի եւ ձեռնարկատիրական գործունեության կազմակերպման ամբիոնի վարիչ:

2012թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից:

Հեղինակ է գիտական աշխատությունների, այդ թվում` մենագրությունների եւ ուսումնական ձեռնարկների:

Ամուսնացած է, ունի երեք զավակ: