Տպել
Գուրգեն Բաբկենի Արսենյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
22.11.1959
Կուսակցություն
Միավորված Աշխատանքային Կուսակցություն
Խմբակցություն
Հանձնաժողովներ
Անդամակցություն
Էլ. փոստ

Ծնվել է 1959թ. նոյեմբերի 22-ին Երեւանում:

1981-1982թթ. ծառայել է խորհրդային բանակում:

1980թ. ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը: Տնտեսագետ:

1980-1981թթ. Ռիբնիցա քաղաքի (Մոլդովա) ցեմենտ-շիֆերի գործարանում աշխատել է տնտեսագետ: 1983-1986թթ. եղել է Մասիսի շրջանի  «Հայէլեկտրամեքմատ»  միավորման ավագ տնտեսագետ: 1987-2000թթ. զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ. 1992-1995թթ. աշխատել է Մոսկվայում, 1997-1999թթ. եղել է «Արսօյլ» ՀՁՓԲԸ եւ «Հայագրոբանկ»-ի խորհուրդների նախագահ, 1999-2001թթ.` Ագրոարդյունաբերական բանկերի միջպետական ասոցիացիայի փոխնախագահ:  2007-2012թթ. զբաղվել է քաղաքական եւ  ձեռնարկատիրական գործունեությամբ:

1989թ. անդամակցել է Անկախության բանակին: 1990-1994թթ. եղել է Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ, 1991-1992թթ.` ՀՀԿ քաղաքական խորհրդի անդամ:

2002թ. հիմնադրել եւ գլխավորում է Միավորված աշխատանքային կուսակցությունը:

2000-2003թթ.` ԱԺ պատգամավոր (թիվ 29 ընտրատարածք): ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: 2001-2003թթ.` ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի իրավական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ: Խմբակցություններում եւ պատգամավորական խմբում չի ընդգրկվել: Անկուսակցական:

2003-2007թթ.` ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՄԱԿ): ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ:  ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի իրավական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ, ԵԽԽՎ քաղաքական հարցերի հանձնաժողովի անդամ: «Միավորված աշխատանքային կուսակցություն» խմբակցության ղեկավար:  Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ:

2012թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից:

Պարգեւատրվել է Մոսկվայի 850-ամյակի մեդալով (1998թ.), ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի բարձրագույն` «Համագործակցություն» շքանշանով (2005թ.), «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով (2006թ.):

Ամուսնացած է, ունի երկու զավակ: