Տպել
Վոլոդյա Արամայիսի Բադալյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
12.05.1948
Կուսակցություն
Անկուսակցական
Խմբակցություն
Հանձնաժողով



Ծնվել է 1948 թ. մայիսի 12-ին Սպիտակում:

1983 թ. ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտը: Ճարտարագետ-շինարար:

1966-1969 թթ. Սպիտակի շաքարի գործարանում աշխատել է բանվոր, ճարտարագետ-կոնստրուկտոր, գլխավոր տեխնոլոգ,1969-1981 թթ.` Երքաղխորհրդի գործկոմի ջրմուղ-կոյուղու գլխավոր վարչության Լենինյան շրջանի տեխնիկ, ավագ վարպետ, գլխավոր ճարտարագետ, պետ: 1981-1995 թթ. Երեւանի քիմիական ռեակտիվների գործարանում եղել է ճարտարագետ, տեղամասի պետ, փոխտնօրեն, տնօրեն, 1995-1999 թթ.՝ «Քիմռեակտիվ» ԲԲԸ նախագահ: 2001 թ.` «Ագրոարդյունաբերողների եւ սերմնաբույծների միության» նախագահ: 2002 թ.` «Հայ աշխատավոր» հասարակական կազմակերպության համանախագահ:

1990-1995 թթ.` ԳԽ պատգամավոր (թիվ 242 ընտրատարածք):

1995-1999 թթ. ` ԱԺ պատգամավոր (թիվ 102 ընտրատարածք): «Հանրապետություն» խմբակցության, ապա «Բարեփոխումներ» պատգամավորական խմբի անդամ:

1999-2003 թթ.` ԱԺ պատգամավոր («Միասնություն» դաշինքի համամասնական ընտրացուցակով): ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի, ապա արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ: «Միասնություն» խմբակցության անդամ, ապա խմբակցություններում եւ պատգամավորական խմբերում չի ընդգրկվել, այնուհետեւ Ագրարային-արդյունաբերական ժողովրդական միավորում պատգամավորական խմբի ղեկավար:

2003 թ. մայիսի 25-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 35 ընտրատարածքից: ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: Խմբակցություններում եւ պատգամավորական խմբում ընդգրկված չէ: Անկուսակցական:

Ամուսնացած է, ունի երկու երեխա: