Տպել
Առաքել Աբրահամի Մովսիսյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
20.08.1966
Կուսակցություն
Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)
Խմբակցություն
Հանձնաժողով
Էլ. փոստ
Ծնվել է 1966թ. օգոստոսի 20-ին Էջմիածին քաղաքում: 1985-1987թթ. ծառայել է խորհրդային բանակում:

1997թ. ավարտել է Արցախի պետական համալսարանի մանկավարժության եւ սպորտի ֆակուլտետը: Նախնական ռազմական պատրաստականության եւ մարմնակրթության ուսուցիչ: 2006թ.` Տերնոպոլի պետական տնտեսագիտական համալսարանի տնտեսություն եւ ձեռներեցություն ֆակուլտետը: Աուդիտոր: Զբաղվել է բռնցքամարտով, բռնցքամարտի հանրապետական կարգի մրցավար է:

1989-1994թթ. մասնակցել է Արցախյան ազատամարտին: 1992-2004թթ. ՀՀ զինված ուժերում զբաղեցրել է տարբեր պաշտոններ. 5-րդ բրիգադի կազմում եղել էգումարտակի, զորամասի հրամանատար, 1995-1997թթ. եղել է Երասխավանի Արարատ 83-րդ մոտոհրաձգային գումարտակի հրամանատար եւ գնդի հրամանատարի տեղակալ, 2000-2004թթ.` ՀՀ պաշտպանության նախարարի աշխատակազմի վերլուծական բաժնի ավագ սպա:

2004-2007թթ`. Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 27 ընտրատարածք): Ազգային ժողովի պաշտպանություն, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ: Խմբակցություններում եւ պատգամավորական խմբում չի ընդգրկվել:

2007-2012թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ): 19.06.2007-31.05.2012թթ.` Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ:

2012թ. մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից:

Պարգեւատրվել է «Արիության» մեդալով (1994թ., ՀՀ), «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով (1996թ., ԼՂՀ), «Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի իրավաբանական ծառայություն» պատվանշանով (2003թ., ՌԴ ՊՆ):

Ամուսնացած է, ունի չորս զավակ: