Ընտրատարածք |
|||||||
Ծննդյան թիվ |
07.11.1961 |
||||||
Կուսակցություն |
Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ) |
||||||
Խմբակցություն |
|||||||
Հանձնաժողովներ |
|
||||||
Անդամակցություն |
|||||||
Էլ. փոստ |
Ծնվել է 1961թ. նոյեմբերի 7-ին Վրաստանի Հանրապետության Բորժոմիի շրջանի Տաբացղուրի գյուղում:
1978-1983թթ. ուսանել է Երեւանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտում:
1983թ. աշխատել է Յարոսլավլի կաթի գործարանում` որպես ապարատավար:
1983-1985թթ. ծառայել է խորհրդային բանակում:
1985-1990թթ. աշխատել է Հրազդանի կաթի գործարանում` նախ որպես բանվոր, ապա` վարպետ, արտադրամասի պետ, գլխավոր ինժեներ:
1990-1991թթ. եղել է «Քարանձավ» կոոպերատիվի նախագահ, 1991-1995թթ.` Չարենցավանի հացի գործարանի տնօրեն, 1995-1996թթ.` Չարենցավանի քաղաքային խորհրդի նախագահ, 1996-1999թթ.` Չարենցավանի քաղաքապետ:
1995-2001թթ.` ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր:
2001-2007թթ.` ՀՀ բնապահպանության նախարար:
2007-2012թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ): 07.06.2007-31.05.2012թթ.` Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:
2012թ. մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից:
2004թ. պարգաեւտրվել է «Համագործակցության ամրապնդման համար» ոստիկանության մեդալով, 2006թ.` «Անանիա Շիրակացի» մեդալով, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով (2016թ.):
Ամուսնացած է, ունի երեք զավակ: