Տպել
Կարինե Խաչիկի Աճեմյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
01.07.1962
Կուսակցություն
Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)
Խմբակցություն
Հանձնաժողով
Անդամակցություն
Էլ. փոստ

Ծնվել է 1962 թվականի հուլիսի 1-ին Երեւանում:

Ավարտել է Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի դաշնամուրի բաժինը: 1984-1988թթ. սովորել է Երեւանի  պետական գեղարվեստաթատերական ինստիտուտի Հր. Ղափլանյանի դերասանական կուրսում: Սովորել է Հայ-բրիտանական բիզնես-դպրոցում, ստացել գործարար-մենեջերի որակավորում:

Աշխատել է Երեւանի Ստ. Ջրբաշյանի անվան թիվ 8 երաժշտական դպրոցում` որպես դաշնամուրի դասատու եւ կոնցերտմայստեր, 1988թ. Մշակույթի նախարարության գիտամեթոդաբանական կենտրոնում` ռեժիսոր, ավագ գիտաշխատող, 1992թ.` Հեռուստատեսության դրամատիկական հաղորդումների գլխավոր խմբագրությունում` ռեժիսոր: 1994-1996թթ. եղել է «Մետրո» թատրոնի տնօրեն, Շախմատի համահայկական բարեգործական «Նավակ» ֆոնդի «Նավակ-1» Դ/Ձ-ի տնօրեն: 1998թ. աշխատել է Հայխնայբանկում, սկզբում` որպես գլխավոր տնօրենի խորհրդական, այնուհետեւ` աշխատակազմի եւ քարտուղարության ղեկավար: 2000թ. եղել է Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրենի խորհրդականը: 2002թ. աշխատել է «GTMC» ՓԲԸ-ում` որպես ֆինանսական բաժնի պետ, 2004-2005թթ.` «Քանաքեռ» ՓԲԸ տնօրենի գլխավոր խորհրդական: 2005-2009թ. աշխատել է  «Արվեստ» հիմնադրամում` որպես գլխավոր տնօրեն, 2008թ.` մշակույթի նախարարի խորհրդական, 2009թ.` «Խորեոգրաֆիայի պետական թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն:

12.05.2009-31.05.2012թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ): 26.05.2009-31.05.2012թթ.` Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի  մշտական հանձնաժողովի անդամ:

2012թ. մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից:

2005թ.-ից Հայաստանի Հանրապետական կուսակցության կանանց խորհրդի անդամ, մշակույթի հանձնախմբի ղեկավար:

Ամուսնացած է, ունի մեկ զավակ