Տպել
Հովիկ Արամայիսի Աբովյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
01.06.1964
Կուսակցություն
Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)
Խմբակցություն
Հանձնաժողովներ



Ծնվել է 1964 թ. հունիսի 1-ին Նոյեմբերյանի շրջանի Կողբ գյուղում:

1991 թ. ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի Կիրովականի մասնաճյուղը: Ավտոճանապարհաշինարարական մեքենաների եւ սարքավորումների ճարտարագետ-մեխանիկ: Պարգեւատրվել է Ֆրիդրիխ Նյունսենի անվան մեդալով եւ պատվոգրով (1998 թ.):

1985 թ. աշխատել է Նոյեմբերյանի ավտոտնտեսությունում շինարարության բանվոր,1991-1993 թթ. եղել է Նոյեմբերյանի «Մարինա» կոոպերատիվի նախագահ, 1993-1994 թթ. ՀՀ Նոյեմբերյանի պետական հարկային տեսչությունում` տեսուչ, 1994-1995 թթ.` ՀՀ մաքսային վարչության ԳՏՄ Բագրատաշենի մաքսային տեսուչ, 1995-1996 թթ.` մաքսապետի տեղակալ, 1996-1998 թթ.` մաքսապետ, 1998-2000 թթ.` ՀՀ պետեկամուտների նախարարության ՇՏՄ Բավրայի, 2000-2001 թթ.` Բագրատաշենի, այնուհետեւ Գոգավան-Պրիվոլնոյե մաքսակետերի պետ:

2002 թ. մայիսի 25-ին` ԱԺ պատգամավոր (թիվ 75 ընտրատարածք): ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: ՀՀԿ խմբակցության անդամ:

2003 թ. մայիսի 25-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 56 ընտրատարածքից:

ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: ՀՀԿ խմբակցության անդամ: ՀՀԿ անդամ:

Ամուսնացած է, ունի երկու երեխա: