Տպել
Մարինե Գեւորգի Մարաբյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
26.08.1976
Կուսակցություն
Անկուսակցական
Խմբակցություն
Հանձնաժողով
Անդամակցություն

Ծնվել է 1976թ. օգոստոսի 26-ին Երեւանում:

1998թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի արեւելագիտության ֆակուլտետը: Արեւելագետ: Բանասեր:

1998-1999թթ. «ՍԵՄ ԵՎ ԿՈ» ընկերությունում աշխատել է  թարգմանիչ, ապա` մենեջեր: 1999-2000թթ. «Գրանդ Տոբակո» հայ-կանադական ՀՁ ՍՊԸ-ում` տեխնոլոգ: 2000-2002թթ. «Գրանդ Քենդի» ՀՁ ՍՊԸ-ում` միջազգային հարաբերությունների գծով մասնագետ: 2002-2003թթ.`  «Գրանդ Քենդի» ՀՁ ՍՊԸ նախագահի գործերի կառավարիչ:  2003-2005թթ.` եղել է «Մասիս Տոբակո» Մ.Վ. հայ-հունական ՀՁ ՍՊԸ առեւտրային գծով տնօրեն, 2005-2012թթ.` «Ինտերնեյշնլ Մասիս Տոբակ» ՍՊԸ գործադիր տնօրեն:  2006-2012թթ. համատեղության կարգով ղեկավարել է «Մասիսի Գոֆրոտարա» ՍՊԸ-ն:

2012թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 40 ընտրատարածքից: