Տպել
Գագիկ Հովսեփի Ավետյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
09.11.1960
Կուսակցություն
«Օրինաց երկիր» կուսակցություն
Խմբակցություն
Հանձնաժողով



Ծնվել է 1960 թ. նոյեմբերի 9-ին Երեւանում:

1990 թ. ավարտել է Տյումենի (ՌԴ) պետական համալսարանը: Պատմաբան:

1980-1982 թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1979-1983 թթ. աշխատել է Երեւանի «Էլեկտրոն» գործարանում օպերատոր-ֆրեզերագործ: 1983-1990 թթ. եղել է Նիժնեվարտովսկի (ՌԴ) շինարարական միավորումում հյուսն, ԼԿԵՄ կոմիտեի քարտուղար: 1991-2003 թթ. զբաղվել է անհատ ձեռներեցությամբ: 2000-2003 թթ. կուսակցական աշխատանք է կատարել «Օրինաց երկիր» կուսակցությունում:

2003 թ. մայիսի 25-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել ՕԵԿ համամասնական ընտրացուցակով: ԱԺ սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: ՕԵ խմբակցության անդամ: ՕԵԿ անդամ:

Ամուրի է: