Ընտրատարածք |
|||||
Ծննդյան թիվ |
03.05.1949 |
||||
Կուսակցություն |
«Բարգավաճ Հայաստան» |
||||
Խմբակցություն |
|||||
Հանձնաժողովներ |
|||||
Անդամակցություն |
|||||
Էլ. փոստ |
Ծնվել է 1949թ.մայիսի 3-ին Մարտունու շրջանի Զոլաքար գյուղում:
1970թ. ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի մեխանիկական ֆակուլտետը: Ինժեներ-մեխանիկ:
1970-1971թթ. ծառայել է խորհրդային բանակում:
1970թ. եւ 1971-1975թթ. աշխատել է ՀԽՍՀ ավտոտրանսպորտի նախարարության Մարտունու «Բեռնաուղեւորատար» ավտոտրանսպորտային ձեռնարկությունում` որպես գլխավոր ինժեների տեղակալ, 1975-1979թթ.` շահագործման բաժնի պետ, 1979-1986թթ.` գլխավոր ինժեներ, 1986-1989թթ.` ձեռնարկության տնօրեն, 1989-1994թթ.` «Մեքենայացման եւ էլեկտրաֆիկացման» ձեռնարկությունում` տնօրեն, 1994-2001թթ.` ՀՀ տրանսպորտի նախարարության Մարտունու «Բեռնաուղեւորատար» ավտոտրանսպորտային ձեռնարկությունում` տնօրեն, 2001-2007թթ.` «Մարտունու բեռնաուղեւորատար» ավտոտրանսպորտային ԲԲԸ գործադիր տնօրեն:
2007թ.մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից:
Ամուսնացած է, ունի չորս երեխա: