Հերթական համար |
||
Ծննդյան թիվ |
05.08.1979 |
|
Կուսակցություն |
«Քաղաքացիական պայմանագիր» |
|
Խմբակցություն |
||
Հանձնաժողով |
||
Անդամակցություն |
||
Էլ. փոստ |
Ծնվել է 1979թ. օգոստոսի 5-ին Երեւանում:
2000-2002թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:
1997-2000թթ. սովորել է ԵՊՃՀ բժշկական կիբեռնետիկայի ֆակուլտետում:
2006թ. ավարտել է Տերնոպոլի պետական ժողովրդական ակադեմիայի Երեւանի մասնաճյուղի «Համակարգչային ցանցեր եւ ինֆորմացիայի պաշտպանություն» բաժինը՝ համակարգչային ինժեների որակավորմամբ:
2011թ. մասնակցել է Cisco միջազգային ակադեմիայի «CCNA Network Fundamentals» դասընթացներին եւ ստացել Cisco CCNA որակավորում:
2005 - 2010թթ. աշխատել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի հերթապահ ցանցային ադմինիստրատոր, այնուհետեւ՝ կապի, ավտոմատիկայի եւ հեռամեխանիկայի ծառայության առաջատար մասնագետ:
2005 - 2018 թթ.՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Գեղարվեստի դպրոցի համակարգչային սրահի ղեկավար, այնուհետեւ՝ ՏՏ ենթակառուցվածքի ղեկավար:
2017-2018թթ. համատեղությամբ աշխատել է «Մեր Տպարանը» ՍՊԸ-ում:
2018-2019թթ.՝ Արարատի մարզպետի խորհրդական, այնուհետեւ՝ մարզպետի տեղակալ: 2019-2023թթ.՝ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ավտոմատ կառավարման եւ տեղեկատվական համակարգերի վարչության պետ:
2013 թվականից «Քաղաքացիական պայմանագիր» քաղաքական միավորման հիմնադիր անդամ է, 2015 թվականից՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ:
2023թ. նոյեմբերի 13-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:
Ամուսնացած է, ունի երկու զավակ: