Տպել
Նարեկ Սամվելի Բաբայան
Հերթական համար
Ծննդյան թիվ
17.06.1984
Կուսակցություն
«Քաղաքացիական պայմանագիր»
Խմբակցություն
Հանձնաժողովներ
Անդամակցություն
Էլ. փոստ

Ծնվել է 1984թ. հունիսի 17-ին Երեւանում:

2005-2007թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

2005թ. ավարտել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետը: Ֆիզիկոս:

2007-2009թթ. աշխատել է ջրամատակարարման, ջեռուցման եւ հովացման համակարգերի տեղակայման մասնագետ: 2009-2011թթ.՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության գիտելիքի տնտեսության բաժնի առաջին կարգի մասնագետ, 2011-2012թթ.՝ փոքր եւ միջին ձեռնարկատիրության վարչության առաջատար մասնագետ: 2013-2018թթ.՝ ՀՀ մտավոր սեփականության գործակալության գյուտերի եւ օգտակար մոդելների բաժնի գլխավոր մասնագետ-փորձագետ:

2018-2021թթ.՝ ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ:

«Հիմա» երիտասարդական նախաձեռնության հիմնադիրներից է: 2013 թվականից՝ «Քաղաքացիական պայմանագիր» հանրային-քաղաքական միավորման անդամ: 2015-2016թթ. եւ 2019 թվականից՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

Ամուսնացած է, ունի մեկ զավակ: