Հերթական համար |
||||
Ծննդյան թիվ |
22.12.1959 |
|||
Կուսակցություն |
Միավորված Աշխատանքային Կուսակցություն |
|||
Խմբակցություն |
||||
Հանձնաժողով |
||||
Անդամակցություն |
||||
Էլ. փոստ |
Ծնվել է 1959թ. նոյեմբերի 22-ին Երեւանում:
1981-1982թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1989թ. անդամակցել է Անկախության բանակին:
1980թ. ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը: Տնտեսագետ:
1980-1981թթ. աշխատել է Ռիբնիցա քաղաքի (Մոլդովա) ցեմենտ-շիֆերի գործարանի տնտեսագետ: 1983-1986թթ.՝ Մասիսի շրջանի «Հայէլեկտրամեքմատ» միավորման ավագ տնտեսագետ: 1987-2000թթ. եւ 2007-2012թթ. զբաղվել է ձեռնարկատիրությամբ. 1992-1995թթ. աշխատել է Մոսկվայում, 1997-1999թթ. եղել է «Արսօյլ» ՀՁՓԲԸ եւ «Հայագրոբանկի» խորհուրդների նախագահը: 1999-2001թթ.՝ Ագրոարդյունաբերական բանկերի միջպետական ասոցիացիայի փոխնախագահ:
1990-1994թթ. եղել է ՀՀԿ անդամ, 1991-1992թթ.` ՀՀԿ քաղաքական խորհրդի անդամ: 2002 թվականից Միավորված աշխատանքային կուսակցության հիմնադիր ղեկավարն է:
2000-2003թթ.` ԱԺ պատգամավոր (թիվ 29 ընտրատարածք): ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: 2001-2003թթ.` ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի իրավական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ: Խմբակցություններում եւ պատգամավորական խմբում չի ընդգրկվել:
2003-2007թթ.՝ ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՄԱԿ): ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի իրավական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ, ԵԽԽՎ քաղաքական հարցերի հանձնաժողովի անդամ: «Միավորված աշխատանքային կուսակցություն» խմբակցության ղեկավար:
2012-2017թթ. ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակ): ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ:
2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:
Պարգեւատրվել է Մոսկվայի 850-ամյակի մեդալով (1998թ.), ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի բարձրագույն` «Համագործակցություն» շքանշանով (2005թ.), «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի (2006թ.) եւ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի (2015թ.) մեդալներով:
Ամուսնալուծված է, ունի երկու զավակ: