Տպել
Իշխան Սերժիկի Զաքարյան
Հերթական համար
Ծննդյան թիվ
21.11.1961
Կուսակցություն
«Հայրենիք»
Խմբակցություն
Հանձնաժողով
Անդամակցություն
Էլ. փոստ
Ծնվել է 1961թ. նոյեմբերի 21-ին Արարատի մարզի Զովաշեն գյուղում:

1984թ. ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետը: Պատմաբան: Պահեստազորի գնդապետ:

1984-1989թթ. աշխատել է «Գիտելիք» ընկերության Երեւանի քաղաքային վարչության դասախոսությունների կազմակերպիչ: 1989-1990թթ.՝ ՀԼԿԵՄ Երեւանի Սպանդարյանի  շրջկոմի կոմերիտմիության քարտուղար:

1990-1993թթ. եղել է Հայաստանի երիտասարդական միության փոխնախագահ:

1993-1995թթ.՝ ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի, սպորտի եւ երիտասարդության հարցերի վարչության պետի երիտասարդական հարցերով տեղակալ: 1997-2003թթ.՝ ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի փոխնախարար: 2000-2004թթ.՝ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ: 2003-2007թթ.՝ ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ: 2007-2017թթ.՝ ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ: 2011 թվականից Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահն է:

1995-1999թթ.՝ ԱԺ պատգամավոր: ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ: «Հանրապետություն» խմբակցության անդամ: Անկուսակցական:

12.05.2007-06.11.2007թթ.՝ ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ԲՀԿ): 07.06.2007-05.11.2007թթ.՝ ԱԺ փոխնախագահ: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ:

2017-2019թթ.՝ ԱԺ պատգամավոր («Ծառուկյան» կուսակցությունների դաշինք): ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Ծառուկյան» խմբակցության անդամ:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:

Պարգեւատրվել է «Մովսես Խորենացի» (2003թ.), «Վաչագան Բարեպաշտ» (2011թ., ԼՂՀ), «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի (2011թ.) եւ 2-րդ աստիճանի (2015թ.), ՀԱՕԿ-ի «Հրանտ Շահինյան» մեդալներով, Ազգային օլիմպիական կոմիտեների ասոցիացիայի Երախտիքի պարգեւով, ՀԱՕԿ-ի Պատվո նշանով, «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով:

Ամուսնացած է, ունի երեք զավակ: