Տպել
Լիլիթ Սերյոժայի Գալստյան
Հերթական համար
Ծննդյան թիվ
28.11.1962
Կուսակցություն
Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ)
Խմբակցություն
Հանձնաժողով
Անդամակցություն
Էլ. փոստ
Կառավարությանն ուղղված գրավոր հարցերի պատասխաններ

Ծնվել է 1962թ. նոյեմբերի 28-ին Երեւանում:

1985թ. ավարտել է ԵՊՀ բանասիրության ֆակուլտետը: Բանասեր: 1996թ.՝  Հայաստանի ամերիկյան համալսարանի քաղաքագիտության եւ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը: Քաղաքագիտության մագիստրոս: 2002թ.՝ Եվրախորհրդի քաղաքական հետազոտությունների թբիլիսյան դպրոցը: Բանասիրական գիտությունների թեկնածու է:

1986-1987թթ. Արագածոտնի մարզի Աշնակ գյուղի միջնակարգ դպրոցում աշխատել է ուսուցիչ: 1986-1991թթ. եղել է ՀԼԿԵՄ Երքաղկոմի պրոպագանդայի բաժնի վարիչ: 1991-1999թթ.` Համազգային հայ կրթական եւ մշակութային միության գործադիր տնօրեն: 1999-2005թթ.` ՀՀ ԿԳՆ Միջազգային ծրագրերի համադրման եւ աջակցման կենտրոնի գործադիր տնօրեն: 1999-2016թթ. եղել է «Համազգային հայ կրթական եւ մշակութային միություն» հիմնադրամի նախագահ: 2011 թվականից  Վ. Բրյուսովի անվ. պետական լեզվահասարակագիտական համալսարանի դասախոս է:

1990 թվականից ՀՅԴ  անդամ է: 2006-2007թթ., 2014-2016թթ եւ 2019-2021թթ. եղել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ:

2002 թվականից Հայաստանի գրողների միության, իսկ  2014 թվականից՝  ՀՀ ժուռնալիստների միության անդամ է: 2007-2011թթ. եղել է ՀՀ Ազգային գրադարանի հոգաբարձուների խորհրդի անդամ: 2008-2011թթ.՝  ՀՀ քաղաքաշինական խորհրդի անդամ: 2009-2011թթ.՝  «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ:

2010-2012թթ. եղել է  Վ. Բրյուսովի անվ. պետական լեզվահասարակագիտական համալսարանի կառավարման խորհրդի անդամ: 2011թ.  հիմնադրել է «Օգնիր եղբորդ» սիրիահայերի աջակցության հիմնադրամը: 2017-2018թթ. եղել է Քուվեյթի Կանանց միջազգային կազմակերպության խորհրդի անդամ, համանախագահ:

2007-2012թթ.՝ ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՅԴ): ԱԺ գիտության, կրթության, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: 2011-2012թթ.՝ ԵՄ Արեւելյան գործընկերության  «Եվրանեսթ»  խորհրդարանական  վեհաժողովի  անդամ: «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության անդամ:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Հայաստան» կուսակցությունների  դաշինքի համապետական ընտրական ցուցակով:

Հեղինակ է թարգմանական երեք ժողովածուի՝ «12 պատմվածք եւ մեկ պիես» XX դարի ամերիկյան արձակի ժողովածու (1999թ.), Վ. Սարոյան «Հայ մուկը» (2000թ.), «XX դարի անգլիագիր արձակ» (2003թ.):