Տպել
Սիփան Արտակի Փաշինյան
Հերթական համար
Ծննդյան թիվ
28.04.1991
Կուսակցություն
«Քաղաքացիական պայմանագիր»
Խմբակցություն
Հանձնաժողովներ
Անդամակցություն
Էլ. փոստ
Ծնվել է 1991թ. ապրիլի 28-ին Իջեւանում:

2009-2011թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

Ներկայում սովորում է Երեւանի պետական համալսարանի Իջեւանի մասնաճյուղի  ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում:

2011-2013թթ.  եղել է «Հայկական ժամանակ» օրաթերթի տնօրենի օգնական, 2013-2014թթ.՝ «Մեր տպարան» ՍՊԸ տպագրիչ,  2014-2015թթ.՝ նույն ՍՊԸ նյութատեխնիկական ապահովող,  2015-2018թթ.՝ նույն ՍՊԸ փոխտնօրեն: 2018թ. հունիս-դեկտեմբեր՝ ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության վարչական վերահսկողության եւ համայնքային ծառայության վարչության խորհրդական:

2015թ.՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ:

2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 13 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:

Պարգեւատրվել է ՀՀ ՊՆ պատվոգրով (2016թ.):

Ամուսնացած է: