Տպել
Կարեն Հովհաննեսի Համբարձումյան
Հերթական համար
Ծննդյան թիվ
16.11.1982
Կուսակցություն
Անկուսակցական
Խմբակցություն
Հանձնաժողով
Անդամակցություն
Էլ. փոստ

Ծնվել է 1982թ. նոյեմբերի 16-ին Սիսիանում:

2004-2006թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

2004թ. ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի էներգետիկայի ֆակուլտետը: 2010թ. ՀՊՃՀ  էներգետիկայի ֆակուլտետի  ձեռնարկությունների տնտեսագիտություն եւ կառավարում բաժնի մագիստրատուրան: Էներգետիկ-տնտեսագետ:

2012-2014թթ. եղել է «ՀՈՎԹԵՐ» ՍՊԸ տնօրեն: 2014-2015թթ.՝ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ մատակարարման բաժնի առաջատար ճարտարագետ, 2015-2016թթ.՝ արտադրատեխնիկական բաժնի առաջատար ճարտարագետ, 2016-2018թթ.՝ վարկային ծրագրերի իրականացման բաժնի պետ: 2018թ. մարտ-2018թ. հունիս՝ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ «Իրան-Հայաստան 400կՎ երրորդ էլեկտրահաղորդման գիծ եւ համապատասխան ենթակայան» ծրագրի համակարգող-պատասխանատու: 2018թ. հունիս- 2018թ. հոկտեմբեր՝ ՀՀ Սյունիքի մարզպետ:

2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 12 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:

Ամուսնացած է, ունի երկու զավակ: