Տպել
Էդվարդ Հրաչի Անդրեասյան
Հերթական համար
Ծննդյան թիվ
21.04.1973
Կուսակցություն
«Լուսավոր Հայաստան»
Խմբակցություն
Հանձնաժողովներ
Անդամակցություն
Էլ. փոստ

Ծնվել է 1973 թ. ապրիլի 21-ին Արմավիրում (նախկինում՝ Հոկտեմբերյան):

1996-1998թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: Պահեստազորի ավագ լեյտենանտ:

1996թ. ավարտել է Երեւանի ճարտարապետաշինարարական ինստիտուտի ճարտարապետության ֆակուլտետը: Ճարտարապետ:

1999-2002թթ. եղել է «ՕԳԱ» ՍՊԸ ճարտարապետ: 2002-2013թթ.՝ «Նոր Ակունք» ՓԲԸ ճարտարագետ: 2005թ. հիմնադրել է «Էսքիզ-Պրոջեքթ» ՍՊԸ-ն: 2013-2015թթ. եղել է «Ագնոր Ստրոյ» ՍՊԸ ճարտարագետ-շինարար: 2016-2017թթ.՝ «Պարապետ» ՍՊԸ տեխնիկական վերահսկող: 2018թ. սեպտեմբեր-2019թ. հունվար՝ ՀՀ Արմավիրի մարզպետարանի քաղաքաշինության վարչության գլխավոր մասնագետ:

Հայաստանի ճարտարապետների միության անդամ է:

2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության թիվ 6 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:

Ամուսնացած է, ունի երեք զավակ: